Միջազգային

«Մոսկվա-Սիթիի» վրա նոր ԱԹՍ հարձակում է տեղի ունեցել

«Մոսկվա-Սիթիի» վրա նոր ԱԹՍ հարձակում է տեղի ունեցել

Անօդաչու թռչող սարքը հարվածել է կառուցվող «Մոսկվա Սիթի» բիզնես համալիրի շենքին. այս մասին Telegram-ում հայտնում է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։  Սոբյանինի խոսքով՝ երկրորդ անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ Մոսկվայի մարզի Մոժայսկի շրջանում, տուժածներ չկան։

Մինչդեռ ռուսալեզու Telegram ալիքները հրապարակել են տեսագրություններ, որոնք պատկերում են Մոսկվայում պայթյունի պահը, իսկ ռուսական պետական ​​ТАСС-ը և «ՌԻԱ Նովոստին» հաղորդում են Մոսկվայի մի շարք թաղամասերում քաղաքացիների կողմից շտապօգնության ծառայության համապատասխան զանգերի մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական