Հարավային Օսիան և Աբխազիան Ռուսաստանին միացնելու գաղափարը կարող է իրականացվել․ այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ բանակցությունների վերսկսումը։
«Կրկին խոսվում է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին։ Մեզ պետք չէ 2008թ պատմության կրկնություն։ Մենք պատրաստ ենք լուծել խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության ոգով: Բայց եթե մեր մտահոգությունն իրական ուրվագծեր ունենա, մենք չենք վարանի։ Աբխազիայում և Հարավային Օսիայում դեռևս տարածված է Ռուսաստանին միանալու գաղափարը։ Եվ դա կարող է իրականացվել, եթե դրա համար լինեն հիմնավոր պատճառներ»,- գրել է Մեդվեդևը: