Միջազգային

Եգիպտոսում հայտնաբերվել է COVID-19 նոր տեսակի՝ «Էրիսի» երկու դեպք

Եգիպտոսում հայտնաբերվել է COVID-19 նոր տեսակի՝ «Էրիսի» երկու դեպք

Եգիպտոսում հայտնաբերվել է COVID-19 նոր տեսակի՝ «Էրիսի» երկու դեպք, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ 

«Գրիպի նման հիվանդություններին, սուր շնչառական վարակներին և թոքաբորբին հետևող կենտրոնների թեստի արդյունքները հաստատում են COVID-19 EG-5.2 տարբերակի երկու դրական դեպք»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունից նշել են, որ երկու դեպքում էլ նկատվում են թեթև ախտանիշներ, հիվանդներն ապաքինվում են։

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ COVID-19-ի նոր տարբերակը՝ EG.5-ը, որը մամուլում ստացել է «Էրիս» անվանումը, ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում, սակայն ներկայումս առողջությանը մեծ վտանգ չի ներկայացնում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական