Միջազգային

Թեհրանը ներկայացրել է «Սինա» անօդաչու թռչող սարքը

Թեհրանը ներկայացրել է  «Սինա» անօդաչու թռչող սարքը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված ցուցահանդեսում այսօր ներկայացվել է 5 կիլոմետր հեռահարություն ունեցող «Սինա» անօդաչու թռչող սարքը։ Այս մասին, հաղորդում է  Մեհր գործակալությունը: 

«Պաշտպանության նախարարության կողմից, որպես նոր ձեռքբերում ներկայացվել է «Սինա կամիկաձե»-ն։ Այս անօդաչու սարքը նախագծված և կառուցված է խոցելու այնպիսի թիրախներ, ինչպիսիք են մարդկանց և մեքենաների զանգվածային կուտակումները և այլն։ Այն ունի թեթև քաշ և 5 կմ հեռահարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Անօդաչու թռչող սարքի շարժիչն էլեկտրական է, իսկ նավիգացիան կարող է իրականացվել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ կերպով: 

Նշենք, այսօր  իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իրանի պաշտպանական արդյունաբերության վերջին ձեռքբերումների ցուցահանդեսի ժամանակ կարգադրել էր  «Խորեմշեհր» և «Հաջ Քասեմ» ռազմական հրթիռները փոխանցել երկրի զինված ուժերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին, ինչպես նաև ներկայացրել է նորագույն Mohajer-10 անօդաչու թռչող սարքը, որի  վառելիքի առավելագույն պաշարը 450 լիտր է, բեռի առավելագույն զանգվածը՝ 300 կգ, արագությունը՝ 210 կմ/ժ: 

Mohajer-10-ը կարող է կրել տարբեր տեսակի զինամթերք, ինչպես նաև հագեցած է ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզական համակարգերով:  Բացի այդ, ցուցահանդեսում տեղի է ունեցել նաև անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրվող Arman-1 և Arman-2 կառավարվող ռումբերի շնորհանդեսը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական