Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եվրամիությանը կոչ է արել հաստատել Թուրքիայի անդամակցության հայտը, քանի դեռ նման հնարավորություն կա։
Վիլնյուսում հուլիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիան Անկարայի և ԵՄ միջև բանակցային գործընթացում խոչընդոտները վերացնելու, մաքսային համագործակցության ընդլայնման և վիզային ռեժիմի ազատականացման դիմաց պատրաստակամություն էր հայտնել աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ–ին միանալուն։
Միաժամանակ, ԵՄ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մաքսային միության շրջանակներում հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերբեռնման վերաբերյալ։ Թուրքիայի և ԵՄ-ի միջև միջազգային կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականին։