Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ ՌԴ-ում։ Այդ մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մինչդեռ նախօրեին ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Էրդողանի ու Պուտինի հանդիպման անցկացումը Թուրքիայի տարածքում քիչ հավանական է։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունում, առաջնորդների միջև բանակցությունների պլանների վերաբերյալ այս պահին հստակություն չկա, և Թուրքիայի նախագահի աշխատակազմը խոստանում է «լրատվամիջոցներին տեղյակ պահել, հենց կոնկրետություն լինի»։