Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն Left Bank թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ Փարիզը Կիևին է հանձնել SCALP հրթիռների առաջին խմբաքանակը։
«Բոլոր SCALP հրթիռները, որոնք ֆրանսիացիները խոստացել էին տրամադրել առաջին խմբաքանակով, արդեն մեզ մոտ են: Այս խմբաքանակը փորձնական էր, արկերն իրենց լավ են դրսևորել: SCALP-ի մատակարարումները կշարունակվեն: Այս առաքումների հիմնական խնդիրը ռիթմն է, բայց այստեղ ֆրանսիացիները շատ լավ են գործում»,- ասել է դիվանագետը։