Միջազգային

Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ուկրաինա

Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ուկրաինա

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար և ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր նոր պաշտոնում օգոստոսի 25-ին առաջին այցը կկատարի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է soLHaber լրատվական հարթակը։

Ֆիդանը նախ կայցելի Իրաք՝ օգոստոսի 23-24-ը, ապա կմեկնի Ուկրաինա, որտեղ հիմնականում կքննարկի հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական