Միջազգային

Նորվեգական Equinor-ը կարող է վաճառել իր ադրբեջանական ակտիվները

Նորվեգական Equinor-ը կարող է վաճառել իր ադրբեջանական ակտիվները

Նորվեգական Equinor-ը ադրբեջանական ակտիվների վաճառքի հնարավորությունը գնահատում է 1 միլիարդ դոլար, որը ներառում է «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» խոշոր հանքավայրի 7,27%-ը։ Այդ մասին հայտնել է Bloomberg-ը։

Պայմանագրի համաձայն՝ նորվեգները պետք է առաջարկեն ադրբեջանական SOCAR-ին իրենց մասնաբաժինը գնելու նախապատվության իրավունք։ Equinor-ը Ադրբեջանում գործում է 1992 թվականից։ Ընկերությունը Ադրբեջանի տնտեսության մեջ խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մեկն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական