Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է մարզել ուկրաինացի օդաչուներին F-16-երի համար

ԱՄՆ-ն պատրաստ է մարզել ուկրաինացի օդաչուներին F-16-երի համար

ԱՄՆ-ն պատրաստ է ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչների վրա վարժեցնել։ «Եթե Դանիան և Նիդեռլանդները, որոնք հանդես են եկել դասընթացներ անցկացնելու նախաձեռնությամբ, չեն կարողանա պատրաստել այնքան օդաչու, որքան անհրաժեշտ է Ուկրաինային, ապա մենք կօգնենք նրանց վերապատրաստմանը մեր տարածքում», - հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ 

Դանիան և Նիդեռլանդները մտադիր են տասնյակ F-16 ինքնաթիռ փոխանցել Ուկրաինային։ Միացյալ Նահանգները հաստատել է, որ իրենք կանեն այդ առաքումները մի շարք պայմանների կատարումից հետո, որոնք ներառում են օդաչուներին անգլերենի ուսուցում և տեղում նյութատեխնիկական ապահովում:

Հունաստանը ևս խոստացել է օգնել Ուկրաինայի զինված ուժերի օդաչուներին F-16-ի վերապատրաստման հարցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական