Միջազգային

Ճապոնիան ռեկորդային ռազմական բյուջե կունենա

Ճապոնիան ռեկորդային ռազմական բյուջե կունենա

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը 2024 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի շուրջ սկսել է բանակցություններ վարել  երկրի պատմության մեջ ռեկորդային գումարի համար, որը կազմում է գրեթե 7,739 տրիլիոն իեն (ավելի քան $53 մլրդ): Այս մասին հայտնում է ճապոնական առաջատար Nikkei տնտեսական թերթը։

Ռազմական նոր բյուջեն, մասնավորապես, նախատեսում է երկրի հարավ-արևմուտքում նոր էսկադրիլիա ձևավորել՝ համալրված ԱՄՆ-ից գնված հինգերորդ սերնդի F-35B նորագույն մարտական ​​ինքնաթիռներով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական