Միջազգային

Ուկրաինայից Ռուսաստանն առևանգել է 19.000 երեխա

Ուկրաինայից Ռուսաստանն առևանգել է 19.000 երեխա

Ավելի քան 19․000 ուկրաինացի երեխա բաժանվել է իրենց ծնողներից Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ և տարվել Ռուսաստան։ Այդ մասին Մյունխենում հայտարարել է «Մանկական գյուղեր - SOS» միջազգային մարդասիրական կազմակերպության ուկրաինական մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Լուկաշովը․ «Սա պատերազմական հանցագործություն է և, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանության մի մաս»,- ընդգծել է նա։

Պատերազմի ժամանակ ուկրաինացի երեխաներին տարբեր կերպ են բաժանել ծնողներից․ «Սկզբում շատերը կտրվեցին արագ առաջ շարժվող առաջնագծի պատճառով և հանկարծ հայտնվեցին միայնակ օկուպացված տարածքում: Հետո առաջարկում էին երեխաներին տանել հանգստյան ճամբարներ ու ետ չէին վերադարձնում», - նշել է Լուկաշովը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական