Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա հունվարից հուլիսը գերազանցել է 1,5 միլիարդ դոլարը, ինչը 24,7%-ով ավել է 2022թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները։
Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ Վրաստանի առևտրային գործընկերների թվում 2023թ․ հունվար-հուլիսին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտուրը գերազանցել է 1,6 միլիարդ դոլարը։ Երրորդ տեղում է ԱՄՆ-ն, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այնուհետ հաջորդում են Չինաստանը (944,3 մլն դոլար), Ադրբեջանը (847,9 մլն դոլար) և Հայաստանը (734,4 մլն դոլար)։