Միջազգային

«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Բաքուն ևս իր դիտարկումներն է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան

«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Բաքուն ևս իր դիտարկումներն է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան

Ադրբեջանը իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։ 
 
«Այսօր Ադրբեջանն իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի) գործով Հայաստանի նախնական առարկությունների դեմ», - գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուրը Մամեդովը։ 
 
Նա նաև նշել է, որ «Հայաստանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումն» ուղղակիորեն պատկանում է Արդարադատության միջազգային դատարանի իրավասությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է ներկայացրել Ադրբեջանի առարկությունների առնչությամբ դիտարկումներ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական