Միջազգային

Լեհաստանը Հարավային Կորեայից առաջին համազարկային կրակային կայանքներն է ստացել

Լեհաստանը Հարավային Կորեայից առաջին համազարկային կրակային կայանքներն է ստացել

Հարավային Կորեայի արտադրության առաջին բազմակի արձակման հրթիռային համակարգը (MLRS)՝ K239 Chunmoo-ն, առաքվել է Լեհաստան: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկին Twitter) հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

Անցյալ տարի Վարշավան և Սեուլը պայմանավորվել էին մատակարարել 980 K2 տանկ, 648 K9 հաուբից, 48 FA-50 թեթև կործանիչ և 288 K239 Chunmoo բազմակի հրթիռային համակարգեր: Գործարքի ընդհանուր արժեքը հասնում է 12,4 միլիարդ դոլարի։ Առաջին տանկերն ու հաուբիցները Լեհաստան են ժամանել անցյալ տարվա դեկտեմբերին, ինքնաթիռները՝ այս ամռանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական