Երկուշաբթի օրը ռուսական «Ռոսատոմի» մասնագետները սկսել են Հունգարիայի «Պակշ-2» ԱԷԿ-ի շինարարության հիմնական փուլի աշխատանքները։ Այս մասին հայտնում է ռուսական պետական կորպորացիան։
Հիմնական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ կողմերը օգոստոսի 18-ին որոշել են երկու նոր էներգաբլոկի կառուցման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարել «Պակշ-2» ԱԷԿ-ի նախագծում: «Ատոմային էլեկտրակայան» ՍՊԸ-ն համապատասխան պաշտոնական ծանուցում է տարածել նախագծի՝ շինարարության հիմնական փուլ անցնելու վերաբերյալ։