Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հորդորել է թուրքական մեգապոլիսի բնակիչներին խնայել ջուրը՝ երաշտի սպառնալիքի պատճառով։
Ստամբուլի ջրամբարներում ջրի պաշարները, քաղաքապետարանի տվյալներով, կիրակի օրվա դրությամբ՝ շոգ ու չոր ամառվա պատճառով նվազել են մինչև նորմայի 32,38 տոկոսը, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 9 տարվա ընթացքում։
Քաղաքապետի կողմից բերված եղանակային կանխատեսումների համաձայն՝ հաջորդ շաբաթ Ստամբուլում միջին ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանը։
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ ջուրը տեղի ջրամբարներում կբավականացնի երկու ամիս։