Մոսկվայի մարզի Ռուզսկի շրջանում կանխվել է անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը․ հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
«Օգոստոսի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 06:50-ի սահմաններում կանխվել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը։ Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Մոսկվայի մարզի տարածքում և ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»,-հայտարարել են գերատեսչությունում։