Միջազգային

Ռուսական ուժերն Ուկրաինայում փորձում են հակագրոհել երեք ուղղություններով

Ռուսական ուժերն Ուկրաինայում փորձում են հակագրոհել երեք ուղղություններով

Նախորդ օրվա ընթացքում ռուսական զորքերը 29 ավիահարված են հասցրել Ուկրաինայի տարածքին և 43 հարձակում իրականացրել հրթիռային համակարգերից․ ասվում է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության մեջ։ 

Օրվա ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 25 մարտական ​​բախում։ Ուկրաինայի հրամանատարությունը հայտնել է, որ ռուսական բանակը հարձակողական գործողություններ է իրականացրել Կուպյանսկի, Մարինսկի և Բախմուտի ուղղություններով, սակայն հաջողության չի հասել։ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական