Միջազգային

Էկվադորում նախագահի ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Էկվադորում նախագահի ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Էկվադորի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկրորդ փուլով․ թեկնածուներից Լուիս Գոնսալեսը «Քաղաքացիական հեղափոխություն» ուժից հավաքել է 33.17 տոկոս, իսկ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի որդին՝ Դանիել Նոբոան՝  24,14 տոկոս:

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը կամ ձայների ավելի քան 40 տոկոսը, պայմանով, որ մոտակա մրցակցից նրա առավելությունը լինի առնվազն 10 տոկոս:

Երկրի ազգային ընտրական խորհուրդը հաստատել է, որ այժմ տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլ, որը նախատեսված է հոկտեմբերի 15-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական