«Հակառակորդը մեծացրել է հրթիռակիրների ներկայությունը Սև ծովում»․ ասվում է Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերի առավոտյան հաղորդագրության մեջ։ «Սուզանավից բացի, ծով է մտել փոքր հրթիռակիր նավ։
Ըստ այդմ, հրթիռակիր նավերի թիվը հասցվել է 12-ի։ Իրավիճակի լարվածությունը կանխատեսելի է։ Հրթիռային սպառնալիքի մակարդակը՝ շատ բարձր», - ասվում է «Հարավ» զորամիավորման հաղորդագրության մեջ։