Միջազգային

Իրանի ԱԳՆ են կանչվել Դանիայի և Շվեդիայի դեսպանները

Իրանի ԱԳՆ են կանչվել Դանիայի և Շվեդիայի դեսպանները

Թեհրանում Շվեդիայի և Դանիայի դեսպանները կանչվել են Իրանի արտգործնախարարություն՝ Ղուրաններն այրելու մի շարք գործողությունների հետ կապված։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ Իրանի ԱԳՆ-ն դիվանագետներին իր դժգոհությունն է հայտնել Դանիայում և Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված շարունակվող գործողությունների դեմ։

Գործակալությունն ընդգծում է, որ Իրանի ԱԳՆ-ի մարդու իրավունքների բաժնի ղեկավարի տեղակալը երկու երկրների դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը նրանց երկրների կառավարություններին պատասխանատու է համարում Ղուրանը պղծելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական