Միջազգային

Թուրքիան ՄԱԿ-ի հետ միասին աշխատում է հացահատիկի գործարքի վերսկսման ուղղությամբ

Թուրքիան ՄԱԿ-ի հետ միասին աշխատում է հացահատիկի գործարքի վերսկսման ուղղությամբ

Թուրքիան ջանքեր է գործադրում հացահատիկի գործարքն իր նախկին ձևաչափով որքան հնարավոր է շուտ վերսկսելու համար։ Սևծովյան մարդասիրական միջանցքի այլընտրանքային երթուղիներն այնքան էլ անվտանգ և արդյունավետ չեն լինի, բացի այդ, դրանց օգտագործումը կարող է հանգեցնել Սևծովյան ավազանում լարվածության մեծացման, գրում է իշխանամետ Sabah թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հրապարակման համաձայն՝ Թուրքիան, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 17-ը գործած սևծովյան միջանցքը վերականգնելու նպատակով ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ տարբեր տարբերակներ է քննարկում։ Դրանցից մեկը նախատեսում է Ստամբուլում տեխնիկական մակարդակով բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև՝ որպես հացահատիկի գործարքի մասնակիցներ։ Անկարան ելնում է նրանից, որ հացահատիկի գործարքը պետք է վերսկսվի մինչև Ուկրաինայում և Ռուսաստանում հացահատիկի բերքահավաքի մեկնարկը, ինչը թույլ կտա խուսափել հացահատիկի գների հետագա աճից և առավելագույն գյուղմթերք մատակարարել Աֆրիկայի աղքատ երկրներին։

Թուրքիայի իշխանությունները նախկինում հանդես են եկել հացահատիկի գործարքն առնվազն 1–2 տարով երկարաձգելու օգտին, այլ ոչ թե մի քանի ամսով, ինչն արվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ստամբուլյան համաձայնագրերի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում։

Հուլիսի 17-ին Ռուսաստանը հրաժարվեց շարունակել մասնակցել հացահատիկի գործարքին, որը նախատեսում էր ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանում Սև ծովով և պայմանների ստեղծում՝ Ռուսաստանից գյուղմթերքների և պարարտանյութերի արտահանման համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական