Միջազգային

ՌԴ Կուրսկը ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ (տեսանյութ)

ՌԴ Կուրսկը ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ (տեսանյութ)

Օգոստոսի 20-ի գիշերը Կուրսկը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնել է ՌԴ Կուրսկի մարզի մարզպետ Ռոման Ստարովոյտը։

«Նախնական տեղեկություններով՝ այն բախվել է երկաթուղային կայարանի շենքի տանիքին, որից հետո տանիքում հրդեհ է բռնկվել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Հարձակման հետևանքով հինգ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, նշել է Ստարովոյտը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ԱԹՍ–ի թռիչքի փորձ է արվել դեպի Մոսկվա՝ հարավային ուղղությամբ։

«Այն կասեցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Շնորհակալություն զինվորականներին աշխատանքի համար»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքը խոցվել է ՌԷՊ համակարգի միջոցով՝ մայրաքաղաքին մոտենալիս։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական