Միջազգային

Խոշոր հրդեհ՝ ՌԴ Պոդոլսկում գտնվող «Ozon»–ի պահեստում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ՝ ՌԴ Պոդոլսկում գտնվող «Ozon»–ի պահեստում  (տեսանյութ)

ՌԴ Պոդոլսկում գտնվող «Ozon»–ի պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է 500 քմ տարածքում։ Այս մասին հաղորդվում է Gazeta.ru–ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ–ի տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է տեղական ժամանակով ժամը 11:22-ին։

ՌԴ ԱԻՆ–ի տվյալներով՝ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 45 տեխնիկա և 121 մարդ, որից 20 տեխնիկա և 55 մարդ՝ ՌԴ ԱԻՆ-ից։

Մինչ այս «Shot» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Պոդոլսկում գտնվող «Ozon»–ի պահեստում բռնկված հրդեհը մարում են ուղղաթիռից։ Ըստ աղբյուրի՝ աշխատակիցները տարհանվել են։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական