Միջազգային

Պակիստանում ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել

Պակիստանում ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել

Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ ոստիկանությանը հղումով։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Խայբեր–Պախտունխվա նահանգում։ Պայթյունի հետևանքով ամբողջությամբ ավերվել է բանվորների տեղափոխող ֆուրգոնը։

Տեղի իշխանությունները նշել են, որ զինյալները ռումբ են տեղադրել ճանապարհի եզրին՝ նպատակ ունենալով հարվածել երկրի անվտանգության ուժերի ավտոշարասյունին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական