Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բուդապեշտ, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»–ը՝ վկայակոչելով ադրբեջանական պետության ղեկավարի կայքին։
Բուդապեշտում Ադրբեջանի ղեկավարը Ուզբեկստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայից իր գործընկերների հետ կքննարկի էներգետիկ անվտանգությունը, իրավիճակը Ուկրաինայում և անօրինական միգրացիայի դեմ պայքարը։
Սպասվում է նաեւ Չեխիայի, Ավստրիայի եւ Սլովենիայի նախկին վարչապետների ժամանումը։
Հունգարիայում օգոստոսի 20-ին նշվում է պետության հիմնադրման ազգային տոնը՝ Սուրբ Իշտվանի օրը։