Միջազգային

Կիևը հայտնել է Չեռնիգովի հրթիռակոծության հետևանքով 7 զոհի մասին

Կիևը հայտնել է Չեռնիգովի հրթիռակոծության հետևանքով 7 զոհի մասին

Ուկրաինայի Չեռնիգով քաղաքի վրա հրթիռային հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել, եւս 90-ը վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն Telegram-ի իր ալիքում։

«Չեռնիգովում հայտնաբերվել է ևս մեկ զոհի դի։ Ինքնությունը չհաստատված կին։ Զոհերի թիվը հասել է 7-ի»,- գրել է Կլիմենկոն։

Նրա խոսքով՝ բուժօգնության է դիմել 90 տուժած։ «Նրանցից 10–ը՝ ոստիկան, 12–ը՝ երեխա։ 25 մարդ հոսպիտալացվել է։ 12-ամյա աղջկան շտապ ռեանիմոբիլով տեղափոխել են Կիև։ Երեխայի վիճակը ծանր է»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Չեռնիգովում զոհերի և վիրավորների մասին։

Ավելի վաղ օդային տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Չեռնիգովի շրջանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական