Միջազգային

Էրդողանի խորհրդականը նկարագրել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները

Էրդողանի խորհրդականը նկարագրել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը CNN Türk-ին ասել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում սառեցում չկա, կողմերը բանակցում են հացահատիկի գործարքի շուրջ։

«Ոչ, սառեցում չկա: Մենք ակտիվորեն աշխատում ենք արտաքին քաղաքականության գերատեսչությունների մակարդակով, հետախուզական գերատեսչությունների մակարդակով: Արտաքին քաղաքականության մակարդակով մենք շարունակում ենք հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունները», - հայտարարել է խորհրդականը՝ պատասխանելով Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցման հնարավորության մասին հարցին։

Ակիֆ Չաղաթայ Քըլըչը նաեւ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ խնդիրներ չկան։

«Պարոն Պուտինի և մեր նախագահի միջև խնդիրներ չկան: Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկավար՝ պարոն նախագահը (Էրդողանը- խմբ.) միակ նախագահն է, ով կարող է բանակցել երկու կողմերի հետ (Ուկրաինայում հակամարտության - խմբ.), մենք պետք է դա տեսնենք»,- ասել է խորհրդականը։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական