Միջազգային

Էրդողանի և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում․ ԶԼՄ

Էրդողանի և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում․ ԶԼՄ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել Ռուսաստանում։ Այս մասին, Gazeta.ru–ի փոխանցմամբ, գրում է թուրքական Sabah թերթը։

Նյութում չի նշվում երկու երկրների ղեկավարների բանակցությունների մոտավոր ժամկետը։

«Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերի միջով հացահատիկային միջանցքը շրջանցելու նախաձեռնությունները մեծացրել են հակամարտությունների տարածման վտանգը»,- ասվում է հոդվածում։

Մինչ այս ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման բանակցությունների թեմաներից մեկը լինելու է ուկրաինական ճգնաժամը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական