Ֆրանսիայի և Չինաստանի արտգործնախարարներ Կատրին Կոլոննան ու Վան Ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ–ից։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կոլոննան հիշեցրել է, որ Չինաստանը կարևոր դեր ունի՝ համոզելու Ռուսաստանին դադարեցնել իր ագրեսիվ պատերազմը և պահպանել միջազգային իրավունքը։ Նախարարը նաև ընդգծել է ռուսական ագրեսիայի հետևանքների դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը շարունակելու կարևորությունը։