Իրանի նախագահը և Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել։
Հեռախոսազրույցի ընթացքում Իբրահի Ռաjիսին և Նարենդրա Մոդին ընդգծել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը Հյուսիս-hարավ միջանցքի շրջանակներում և արագացնել իրանական Չաբահար նավահանգստի նավահանգստային օբյեկտների գործարկումը։