Ավստրալիան, ԱՄՆ-ն և Ճապոնիան օգոստոսի 23-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Հարավչինական ծովում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Երեք երկրները մեծ ռազմանավեր կուղարկեն Ֆիլիպիններ։ Զորավարժությունների նպատակը չինական նավերի մոնիտորինգն է։
Զորավարժությունները տեղի կունենան Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերի մասնակցությամբ «Մալաբար» խոշոր զորավարժություններից անմիջապես հետո, որոնք ավարտվում են օգոստոսի 21-ին։