Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ ուկրաինական զորքերը չեն հասնի հարձակման առանցքային նպատակին՝ Մելիտոպոլին։ The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության «գաղտնի կանխատեսմանը» ծանոթ զրուցակիցներին, ուկրաինացի, ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին։
ԱՄՆ հետախուզության գնահատականների համաձայն՝ ուկրաինական գրոհը չի կարողանա հասնել Մելիտոպոլ քաղաք։ Այսպիսով, եթե կանխատեսումն իրականանա, Ուկրաինան չի կատարի հարձակման հիմնական նպատակը՝ կտրել Ռուսաստանի ցամաքային միջանցքը օկուպացված Ղրիմի հետ։