Թուրքիայի իշխանությունները քննարկում են հացահատիկի գործարքի շուրջ իրավիճակի զարգացման երեք սցենար, որի իրականացումը կասեցվել էր հուլիսի 17-ին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ծրագրում է հարցի արդյունքները քննարկել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որից հետո կարող է կայանալ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այդ մասին գրում է Թուրքիայի իշխանամետ «Yeni Şafak» թերթը։