ԱՄՆ-ն հավանություն է տվել Նիդեռլանդներից և Դանիայից F-16 կործանիչներ Ուկրաինա ուղարկելուն։ Այդ մասին հայտնել է «Reuters» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Վաշինգտոնը Դանիային և Նիդեռլանդներին պաշտոնական երաշխիքներ է տրամադրել, որ ԱՄՆ-ն արագացնելու է երրորդ երկրների բոլոր անհրաժեշտ խնդրանքների հաստատումը ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն ավարտելուն պես: