«ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում անօդաչու թռչող սարքեր ու դրանց բաղադրիչներ չմատակարարել Ռուսաստանին, որոնք Մոսկվան օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում»․ գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ անանուն զրուցակիցներին։
«Իրանը բազմիցս Ռուսաստանին խնդրել է մարտի դաշտում չօգտագործել անօդաչու թռչող սարքեր, սակայն Վաշինգտոնը Թեհրանից սպասում է ավելի կոնկրետ քայլերի», - ասել է իրանցի անանուն պաշտոնյան: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմն այս հարցը բարձրացրել է Կատարում և Օմանում՝ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ։