Միջազգային

«ԱՄՆ-ն «սնվում է» Զելենսկու ինքնահավանությամբ»․ Լուկաշենկո

«ԱՄՆ-ն «սնվում է» Զելենսկու ինքնահավանությամբ»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը ռազմական գործողությունների չի գնա Ուկրաինայում, եթե ուկրաինացիները չհատեն Բելառուսի սահմանը, բայց մշտապես կօգնի Ռուսաստանին։ 

Լուկաշենկոն համոզված է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու մեջ, ուստի նրանք «սնվում են» Զելենսկու ինքնահավանությամբ։ 

Բելառուսի ղեկավարը նաև պատասխանել է հարցին, թե ով կլինի ՌԴ հաջորդ նախագահը․ «Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը»։

Լուկաշենկոն նաև նշել է, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ արդյոք 2025 թվականին նախատեսված երկրի նախագահական ընտրություններին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական