ԱՄՆ-ի Հավայի նահանգի Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 110-ի։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նահանգապետ Ջոշ Գրինը։
Զոհվածների վերջնական թիվը կարող է կրկնակի մեծ լինել, քանի որ հարյուրավոր մարդիկ դեռևս անհայտ կորած են: Հատուկ վարժեցված շներով որոնողական խմբերը մինչ այժմ ուսումնասիրել են աղետից տուժած տարածքի 38% -ը: