Միջազգային

Տեղի է ունեցել Պուտին-Ռայիսի հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Պուտին-Ռայիսի հեռախոսազրույց

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի միջև, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Երկուստեք ընդգծվել է ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը։ Հաստատվել է երկկողմ կապերի հետագա զարգացման մտադրությունն առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ու բնապահպանական ոլորտներում։

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Իրանի՝ որպես Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամի մասնակցությունը, ինչպես նաև BRICS-ի գործունեությանը միանալու հետաքրքրությունը։

ՌԴ նախագահն իր ցավակցությունն է հայտնել Էբրահիմ Ռայիսիին՝ օգոստոսի 13-ին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական