Ֆինլանդիայում կստեղծվեն քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային սպառնալիքների առաջացման դեպքում ԵՄ-ում արձագանքման միջոցների և դեղամիջոցների խոշորագույն ռազմավարական պահեստներ: Այս մասին հայտնել են Ֆինլանդիայի ՆԳՆ-ից ։
Հաստատությունում կպահվեն պաշտպանիչ, հսկիչ-չափիչ սարքավորումներ, դետեկտորներ, արագ թեստեր, ինչպես նաև դեղամիջոցներ և պատվաստանյութեր, որոնք արտակարգ իրավիճակների դեպքում նախատեսված են ինչպես արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիական բնակչության օգտագործման համար, հատկապես՝ հյուսիսային և արևելյան Եվրոպայի երկրներում:
Նմանատիպ պահեստներ ստեղծվում են Ֆրանսիայում, Լեհաստանում և Խորվաթիայում, սակայն Ֆինլանդիայում գտնվող օբյեկտը կդառնա դրանցից ամենախոշորը։