Google-ը 2019թ. ի վեր մոտ 90 միլիոն դոլար է ներդրել հարավկորեական 500 ստարտափի մեջ՝ ընդլայնելու նրանց գործունեությունը արտասահմանում։ Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության մարկետինգային տնօրեն Կեյ Շինին։
Նրա խոսքով՝ 2019թ. ի վեր ավելի քան 500 ստարտափ մասնակցել է ChangGoo ծրագրին, որը կազմակերպել է Google-ը՝ հանրապետության կառավարության հետ համատեղ։