Ուկրաինան առաջիկա ամիսներին F-16 կործանիչներ չի ստանա․ հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
«Արդեն պարզ է, որ այս աշնանն ու ձմռանը մենք չենք կարողանա պաշտպանել Ուկրաինան F-16 ինքնաթիռներով»,- ասել է նա ազգային հեռուստամարաթոնի եթերում։ Նա նշել է, որ ուկրաինացի օդաչուներին այդ մարտական մեքենաներով աշխատելու պատրաստման հարցը «տեղից շարժվել է»։