Հնագույն շնաձկան ատամ է հայտնաբերվել Պրիմորսկի քարհանքում, որտեղ Կալինինգրադի կոմբինատը սաթ է արդյունահանում: Այս մասին հայտնում է ձեռնարկության մամուլի ծառայությունը։
Պրիմորսկի քարհանքում հանքափորների գտածոն 37 միլիոն տարեկան լամնոիդ շնաձկան ատամ է: Ծովային կենդանական աշխարհի այս ներկայացուցիչն ունի 3-20 շարք ատամներ, որոնց ընդհանուր թիվը հասնում է հազարի։