Ղազախստանի իշխանությունները «Ապահով երկիր» ազգային նախագծի շրջանակներում 20 սահմանային կետ են կառուցում Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության սահմանային ծառայության պրոֆիլային բաժնի պետի առաջին տեղակալ Սերիկ Ախմետկալիևը։
Առաջիկա երկու տարում նախատեսվում է վերակառուցել ավտոմոբիլային սահմանային անցակետերը։ «Կառավարությունը որոշել է վերակառուցել 46 անցակետ ողջ սահմանի պարագծով․ ղազախ-ռուսական սահմանի հիմնական անցակետերը ենթակա են վերակառուցման», - հայտնել է Ախմետկալիևը։