Մինչև 2027թ․ Ռուսաստանում, այդ թվում՝ Սվերդլովսկի մարզում, նախատեսվում է ստեղծել անօդաչու թռչող սարքերի 48 գիտահետազոտական և արտադրական կենտրոններ։ Այս մասին ուսումնական ինտենսիվ «Արշիպելագ 2023»-ի ժամանակ հայտնել են Սվերդլովսկի տեղեկատվական քաղաքականության վարչությունում։
2024-2025թթ․ ընթացքում նախատեսվում է ՌԴ-ում ստեղծել անօդաչու թռչող սարքերի 8 գիտահետազոտական և արտադրական կենտրոն։ Այժմ Ռուսաստանում ստեղծվել է երկու նման կենտրոն՝ BAS-ի դաշնային կենտրոնը և Սամարայի մարզում գտնվող կենտրոնը։