«Մոլդովան «Գազպրոմի» հետ պայմանագիր է պատրաստում, որով կվճարվի իր պարտքը, որոնք, սակայն, կլինեն ուղղակի վճարումների այլընտրանքային տարբերակներ»,- ասել է Մոլդովայի էներգետիկայի նախարար Պարլիկովը։
«Գազպրոմի» հաշվարկներով՝ «Մոլդովագազ»-ի պարտքը կազմում է 433 մլն դոլար, իսկ վճարումների ուշացումը հաշվի առնելով՝ 709 մլն դոլար։ Մոլդովան նախկինում համաձայնել է պարտքի խնդրի կարգավորմանը, սակայն չի ճանաչել «Գազպրոմ»-ի գնահատականը՝ նշելով աուդիտի անհրաժեշտությունը։
Մոլդովան 2022թ․ օգոստոսին աուդիտի համար վարձել է երկու ընկերություն՝ նորվեգական «Wikborg Rein Advokatfirma»-ն և բրիտանական «Forensic Risk Alliance»-ը: