Իլոն Մասկը հայտնել է, որ Meta կորպորացիայի (Facebook, Instagram) ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է իր հետ մենամարտել հռոմեական Կոլիզեումում։
Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Մասկը մենամարտի էր հրավիրել Meta-ի ղեկավարին այն բանից հետո, երբ ցանցում տեղեկություն հայտնվեց Մասկի X սոցիալական ցանցի մրցակից ընկերության կողմից նմանատիպ հավելված գործարկելու մտադրության մասին։