Ստամբուլում ձերբակալվել է 2016 թվականին սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի գործով ևս մեկ անձ․ նա հանցագործության կուրատորի կինն է։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Գործակալության տվյալներով՝ Այշե Սոգյութը դիվանագետին սպանողի կուրատոր համարվող Ս.Ս.-ի կինն է։ Նա Թուրքիայի արգելված FETO կազմակերպության անդամ է, որին տեղական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեջ։ Ավելի վաղ Սոգյութը հեռակա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու հոդվածով։