ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին ՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում Արցախի շրջափակումը դադարեցնելու մասին բանաձև ներկայացնել:
«Սենատոր Ալեքս Պադիլան և ես այսօր նամակ ենք ուղարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ կոչ անելով աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ, որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի կառավարության վրա՝ վերացնելու շրջափակումը և կանխելու այն, ինչը, ըստ ապացույցների, վկայում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կիրառվող էթնիկ զտման համակարգված ջանքերի մասին»,- հայտարարել է Մենենդեսը։